Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի մի մասը պոկվել և ընկել է ավտոմեքենաների վրա

Կատարվածի հետևանքով տուժողներ չեն եղել

Ուժեղ քամու հետևանքով Երևանի Արամի փողոցում սեպտեմբերի 28-ին ծառից մի մեծ հատված պոկվել  է և ընկել փողոցում կայանած ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները մասնատել են այն ճյուղերի և հեռացրել մեքենաների վրայից: Կատարվածի հետևանքով տուժողներ չեն եղել: