Վերին Լարսում լարված իրավիճակը պահպանվում է. «Պապիկյա՛ն, թունել մտնելով հարց չես լուծի, դուրս արի թունելից». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից ահազանգեր է ստացվում Վերին Լարսում գտնվող մեր հայրենակիցներից, ովքեր նշում են, որ իրենք գտնվում են անպաշտպան վիճակում

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Վերին Լարսում գտնվող մեր հայրենակիցներից, ովքեր ահազանգում են, որ երեկվանից Վերին Լարսում իրենք գտնվում են անպաշտպան վիճակում:

«Ո՞վ է տեսել 21-րդ դարում իշխանությունները չկարողանան օպերատիվորեն արձագանքել մեր խնդիրներին:

Բոլորս հայտնվել ենք անպաշտպան վիճակում: Մեր մաշկի վրա չենք զգում, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են մեր մատից փուշ հանել:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկանից ֆեյսբուքով իր գովքն է անում, թե մի քանի ժամ շրջելու է Արփա-Սևանի թունելով: Տնաշեն, դրսում չես կարում մեր հարցերը լուծես, դու թունելում ի՞նչ պետք է անես, արի քարը փեշիցդ թափի, թունելից դուրս արի, քո քաղաքացիների՝ ովքեր վստահել ու ընտրել է Ձեզ, մատից փուշը հանի»,-ասում էին ահազանգողները: