Քիչ անց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը:
Այս պահին նիստերի դահլիճում չէ միայն Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև դատավորը:
Քիչ առաջ եկավ նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան Սեդա Սաֆարյանը, ում աստիճաններից իջնել օգնեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը: Նիստերի դահլիճում ծափեր հնչեցին:
0Comments