Պարո՛ն գլխավոր դատախազ, Ձեր հերթն է. Միհրան Հակոբյան

Չմոռանաք` Հայաստանի նախկին երեք նախագահներին էլ կալանավորեք, երկնքից աստղ էլ իջեցնեք, միևնույնն է՝ վարչապետ Փաշինյանի համար Դուք «ռասխոդնի մատերիալ եք»

Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պարոն գլխավոր դատախազ Արթուր Դավթյան,

Ձեր հերթն է: Չմոռանաք` Հայաստանի նախկին երեք նախագահներին էլ կալանավորեք, երկնքից աստղ էլ իջեցնեք, միևնույնն է՝ վարչապետ Փաշինյանի համար Դուք «ռասխոդնի մատերիալ եք»: Վստահ եմ` Ձեր ունեցվածքի մասին (ասում են վատիկը չի) հոդվածն արդեն պատրաստ «Հայկական ժամանակի» խմբագրության դարակում է: Ձեզ փուռը տալու ժամանակն եկել է: Մի քիչ համբերեք ու կհամոզվեք:

Ոչ մեկդ չեք պլստալու...» ։