«ՀՀ-ում այս պահին կա 350 հազար քաղաքացի, որոնք հարում են ամենատարբեր աղանդների: Նրանցից միայն 88 հազարը խարիզմատիկ եկեղեցու հետևորդներն են, 3000 հոգին՝ սատանիստներն են»,- մեզ հետ զրույցում ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, նկատելով.
«Նրանց բոլորի առջև մեկ նպատակ է դրված՝ ներթափանցել բոլոր պետական մարմինները՝ բժշկության ոլորտ, ոստիկանություն, քաղաքական, պետական կառավարական մարմիններ:
Այս պահին առավել ակտիվ են «Կյանքի խոսքը», «Խարիզմատիկ եկեղեցու հետևորդները» և «Եհովայի վկաները»: Մնացած աղանդները ծպտյալ են սկսել գործել, բայց դա չի նշանակում, որ վախենում են, այլ վերջիններս ընդամենը վերադասավորվում են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
0Comments