Սուրճն օգնում է կառավարել քաշը

Նիհար կանանց շատ սուրճ խմել խորհուրդ չի տրվում

Ռուսական դիետոլոգները ներկայացրել են սուրճի ազդեցությունն այն մարդկանց օրգանիզմի վրա, ովքեր ցանկանում են նիհարել:

Ըստ Meddaily-ի, առանց կաթի եւ շաքարավազի սուրճը կալորիաներ չի պարունակում, հետեւաբար՝ չի նպաստում քաշ հավաքելուն: Մասնագետները, սակայն, խորհուրդ չեն տալիս օրական 3 անգամից շատ սուրճ խմել: Կանանց խորհուրդ է տրվում կաթով սուրճ խմել՝ օրգանիզմում կալցիումի պակասը լրացնելու համար: Դիետոլոգները նաեւ խորհուրդ են տալիս մեկ գավաթ սուրճից հետո 2 բաժակ ջուր խմել, քանի որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը:

Նիհար կանանց շատ սուրճ խմել խորհուրդ չի տրվում, քանի որ այն ազդում է նյարդային համակարգի վրա՝ նրանց դարձնելով անհանգիստ ու նյարդային: