Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղային ասուլիսում մեկնաբանեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։3 հաշվով պարտությունը։
«Առաջին 20 րոպեները լավ սկսեցինք, պրեսինգով գործեցինք: Հետո Իտալիան սկսեց ճնշում գործադրել, գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք, լավ գործեցինք:
Տղաներին շնորհակալություն հայտնեցի լավ աշխատանքի համար: Ունեինք գոլային պահեր, բայց պարտվեցինք:
Կամո Հովհաննիսյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ցանկանում էինք խաղավերջում փոխարինել նրան, սակայն Կամոն մարտիկ է և, չնայած վնասվածքին, ավարտեց հանդիպումը:
Կարծում եմ՝ կհասցնենք վերականգնվել մինչև բոսնիացիների դեմ հանդիպումը: Գոհ եմ Արտակ Գրիգորյանի խաղից: Սարգիս Ադամյանը Հայաստանի հավաքականում խաղում է նույն դիրքում, ինչ ակումբում: Այսօր նա լավագույններից մեկն էր:
Առաջին խաղակեսում 2-3 դրվագներում Արամ Հայրապետյանը փրկեց մեզ: Չի կարելի մեկ խաղով դատողություններ անել»,- նշեց Գյուլբուդաղյանցը:
Հայաստանի հավաքականը բոսնիացիներին Երեւանում կընդունի սեպտեմբերի 8-ին։
Սամվել Սուքիասյան, գրում է news.am
0Comments