Օգոստոսի 30-ին` 2019-2020 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Ս. Գայանե վանքում տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: Կրթության մշակների օրհնության արարողությունը սկզբնավորվել է դեռևս 2010 թվականին ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ Մայր Աթոռի գործակցության արդյունքում: 2010թ. սկսած ՀՀ ԿԳ բոլոր նախարարները պարտադիր մասնակցել են օրհնության կարգին: «Նոր Հայաստանում», սակայն, իրավիճակն այլ է:
Երկրորդ տարին անընդմեջ թավշյա հեղափոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար դարձած Արայիկ Հարությունյանը ներկա չի գտնվում այդ արարողությանը:
168.am-ը կապվեց նախարարի խոսնակի հետ, վերջինս խոստացավ ճշտել և տեղյակ պահել, թե ինչու նախարարը չի մասնակցել այդ արարողությանը: Իհարկե, ստանալուն պես՝ կհրապարակենք նախարարի պատասխանը:
Հետաքրքրականն այն է, որ նախարարը, օրինակ՝ ժամանակ գտավ այցելելու Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից կրթաթոշակներ հանձնելու արարողությանը, բայց չգնաց Մայր Աթոռ: Շատ վտանգավոր է, որ երկրի կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատուն չի կարևորում ազգային ինքնության պահպանման և դաստիարակության գործում սահմանադրորեն ճանաչված ինստիտուտը:
Նախորդ տարի Արայիկ Հարությունյանի՝ միջոցառմանը ներկա չգտնվելու պատճառները հայտնի չէին նաև ԿԳՆ մամուլի այն ժամանակվա խոսնակ Լուսինե Մարգարյանին։ Նա խորհուրդ էր տվել այդ հարցով դիմել Մայր Աթոռին։
Վերջինիս տեղեկատվության համակարգի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանն էլ իր հերթին՝ խորհուրդ էր տվել դա նախարարից ճշտել՝ ասելով, որ մի օր առաջ նախարարը հանդիպել է Վեհափառի հետ, բայց երեկվա օրհնության կարգին հարկ չի համարել ներկա գտնվել։
Ըստ մամուլի հրապարակումների՝ նախորդ տարի Մայր Աթոռից ստացված հրավերին ի պատասխան՝ ԿԳ նախարարի անունից ասվել է, որ նախարարը չի գալու, բնականաբար, հարկ չեն համարել ներկա գտնվել նաև փոխնախարարները։
Օգոստոսի 30-ին` 2019-2020 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Ս. Գայանե վանքում տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: Կրթության մշակների օրհնության արարողությունը սկզբնավորվել է դեռևս 2010 թվականին ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ Մայր Աթոռի գործակցության արդյունքում: 2010թ. սկսած ՀՀ ԿԳ բոլոր նախարարները պարտադիր մասնակցել են օրհնության կարգին: «Նոր Հայաստանում», սակայն, իրավիճակն այլ է:
Երկրորդ տարին անընդմեջ թավշյա հեղափոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար դարձած Արայիկ Հարությունյանը ներկա չի գտնվում այդ արարողությանը:
168.am-ը կապվեց նախարարի խոսնակի հետ, վերջինս խոստացավ ճշտել և տեղյակ պահել, թե ինչու նախարարը չի մասնակցել այդ արարողությանը: Իհարկե, ստանալուն պես՝ կհրապարակենք նախարարի պատասխանը:
Հետաքրքրականն այն է, որ այսօր նախարարը, օրինակ՝ ժամանակ գտավ այցելելու Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից կրթաթոշակներ հանձնելու արարողությանը, բայց չգնաց Մայր Աթոռ: Շատ վտանգավոր է, որ երկրի կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատուն չի կարևորում ազգային ինքնության պահպանման և դաստիարակության գործում սահմանադրորեն ճանաչված ինստիտուտը:
Նախորդ տարի Արայիկ Հարությունյանի՝ միջոցառմանը ներկա չգտնվելու պատճառները հայտնի չէին նաև ԿԳՆ մամուլի այն ժամանակվա խոսնակ Լուսինե Մարգարյանին։ Նա խորհուրդ էր տվել այդ հարցով դիմել Մայր Աթոռին։
Վերջինիս տեղեկատվության համակարգի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանն էլ իր հերթին՝ խորհուրդ էր տվել դա նախարարից ճշտել՝ ասելով, որ մի օր առաջ նախարարը հանդիպել է Վեհափառի հետ, բայց երեկվա օրհնության կարգին հարկ չի համարել ներկա գտնվել։
Ըստ մամուլի հրապարակումների՝ նախորդ տարի Մայր Աթոռից ստացված հրավերին ի պատասխան՝ ԿԳ նախարարի անունից ասվել է, որ նախարարը չի գալու, բնականաբար, հարկ չեն համարել ներկա գտնվել նաև փոխնախարարները։
hayeli.am
0Comments