Գառնիի ձորում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ նաև վարորդը

911 ծառայությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի հարակից ձորում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում

Օգոստոսի 26-ին, ժամը 21.10-ի սահմաններում, վարորդը՝ 1984 թ. ծնված Նորայր Լևոնյանը, Այրվածքաբանական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր.

Օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի հարակից ձորում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Գառնիի ձոր տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում. 35-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին մեքենայում ամբողջությամբ այրվել է:

Կատարվում է քննություն։

Հաջորդ օրը ոստիկանությունը հայտնել էր.

Օգոստոսի 21-ին, ժամը 06.00-ին, «Այրվածքային գիտական կենտրոնից» ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 31-ամյա ուղևոր Անտոն Կուլյամինը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է: