Եթե «Լիդիանը» լուրջ կառույց լիներ, հայկական խեղճուկրակ բանկերից փող չէր ստանա

Վախեցնում են մեզ, ստորաբար վախեցնում են, թե համաձայնագրեր կան

«Եթե «Լիդիանը» լուրջ կառույց լիներ, հայկական խեղճուկրակ բանկերից փող չէր ստանա։

Գիտեք չէ, որ «Լիդիան» գործունեությունը իրակակացվում է Հայաստանում գործող բանկերի միջոցներով։ Այս հարցում իմ տեսակետը շատ պարզ է ու հստակ։ Վախեցնում են մեզ, ստորաբար վախեցնում են, թե համաձայնագրեր կան։ Դու էլ հեղափոխություն ես արել, Իսլանդիայի հեղափոխության ժամանակ հեղափոխությունից առաջ բոլոր սխալ պայմանագրերը չեղարկվեցին»,-hraparak.am-ի փոխացմամբ՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի ընդունման օրվան նվիրված իրականացվող ակցիայի ժամանակ նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։