Բանը հասավ դիվանբաշուն

Վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ԲՈԿ-ը պետք է համապարփակ քննարկի Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ձևավորված մի շարք հարցեր և տրամադրի ամբողջական տեղեկատվություն

Հաշվի առնելով ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ձևավորված լայնամասշտաբ քննարկումները, ձեզ ենք ներկայացնում ԲՈԿ-ի երկու փորձագետ մասնագետների գրախոսություններն այդ աշխատանքի վերաբերյալ։

http://bok.am/wp-content/uploads/2019/08/RH1.pdf

http://bok.am/wp-content/uploads/2019/08/RH2.pdf

Հավելենք նաև, որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ԲՈԿ-ը պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն: Այդ նպատակով ԲՈԿ-ը ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով: Նորությունների մասին հավելյալ կտեղեկացնենք:

Բարձրագույն որակավորման կոմիտե