Հեռուստալրագրող Արմեն Դուլյանին հեռացրել են Հանրային հեռուստաընկերությունից, որտեղ նա վարում էր հեղինակային «Խաղի կանոններ» հաղորդումը։ «Հրապարակի» հետ զրույցում Դուլյանն ասաց, որ հաղորդումը մնալու է, չի փակվել, պարզապես Հ1-ում որոշել են, որ այլ մարդ պետք է վարի․
«Ինձ կանչեցին, ասացին՝ մենք նոր ծրագրեր ունենք, ուզում ենք նոր ուժերի ներգրավել և այլն, և ինձ շատ քաղաքավարի ցտեսություն ասացին՝ շնորհակալություն հայտնելով 1 տարվա աշխատանքի համար»։
Հարցրինք, թե ի՞նչ է կարծում, իր ֆեյսբուքյան գրառումների հետ կապված չէ՞ իր հեռացումը, չէ՞ որ աշխատելով պետական հեռուստաալիքում ընդդիմադիր բովանդակությամբ գրառումներ էր կատարում ֆեյսբուքում եւ մի անգամ արդեն այդ նույն պատճառով հեռացվել է աշխատանքից․
«Ինձ ասացին, որ իմ ֆեյսբուքյան գրառումները տեսել են, ձայն չեն հանել և այլն, ես էլ շատ շնորհակալ եմ, իրոք շատ շնորհակալ եմ, որ ոչ մի բան չեն արել, ես չեմ կարծում, որ այդ ֆեյսբուքյան գրառումները հիմա այդքան մեծ նշանակություն ունենան, բոլորովին չեմ կապում դրա հետ»։
0Comments