Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի. վարչապետ

Մինչեւ 2023 թվականը մտադիր ենք լուծել նաեւ ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչեւ 2023 թվականը մտադիր են լուծել ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում):

Ինչպես եւ հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչեւ 2023 թվականը մտադիր ենք լուծել նաեւ ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»:

զ