ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է 2019թ. օգոստոսի 8-ին
ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով սահմանվել են անվճար կամ
արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների
կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու
շահառուներին ներկայացվող պահանջները:
Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են.
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն
2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց
2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, եթե ամուսիններից մեկը`
-զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված ան
(սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»
ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, կցվում է), կամ
- զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից
հետո դրա հետ կապված պատճառական կապովզոհված (մահացած) որդու ծնող,կամ
-ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և
ավելի բարձր անապահովության միավոր ունեցողնպաստառու է կամ
-ունի հաշմանդամի կարգավիճակ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում, կամ
-սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ են
(ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1
հավելվածով սահմանված ցանկին համապատասխան` կցվում է):
Միաժանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները`
1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության
քաղաքացի է և ամուսնությունը գրանցված էօրենսդրությամբ սահմանված կարգով,
2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն
զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքըմինչև 42 տարեկան),
ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է
ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:
Դիմումների մուտքագրումը և հերթագրումը
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և
սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն
իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական
էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն:
Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն
համապատասխանում է վերը նշված հիմնական և լրացուցիչ պայմաններին և
դիմումին կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով
(այն թվում` նշված 5 խմբերից որևէ մեկին պատկանելու
կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում
դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը:
Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի նիստին հաջորդող շաբաթվա ընթացքում`
պաշտոնական հրապարակումից հետո, հետևաբար բժշկական կազմակերպությունները հերթագրման գործընթացը կսկսեն ծրագրի մեկնարկից հետո:
Ծրագրի մեկնարկի մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ
կհայտարարի:
Նախարարությունը լրացուցիչ տեղեկացնում է, որ Պետության կողմից երաշխավորված անվճար
կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների
կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չի ներառում փոխնակ մոր,
դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը:
0Comments