ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը հեշտացնում է Ռուսաստանում արտասահմանցիների առանձին խմբերի համար ժամանակավոր կացությունը, այդ մասին news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրենքը տարածվում է հետեւյալ խմբերի վրա՝
- Քաղաքացիներ, որոնք ծնվել են Ռուսաստանում
- Ամուսնացած են ռուսաստանցու հետ
- Հայրենակիցների ինքնակամ վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի մասնակից են
- Փախստական են ճանաչված
- Ռուսաստանում ժամանակավոր կացություն են ստացել
Բացառություն է արվել բարձր որակավորում ունեցող մասնագետներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Բացի այդ, ընդլայնվել է արտասահմանցիների շրջանակը, որոնք կարող են բնակության իրավունք ստանալ առանց ժամանակավոր կացության թույլտվության: Նրանց թվին են պատկանում՝
- Ծնվել են ՌԽՖՍՀ տարածքում եւ ունեն ԽՍՀՄ քաղաքացիություն
- Նրանք, ովքեր արտաքսվել են Ղրիմի տարածքից
- Ռուսաստանում ծնված երեխաները, որոնց որդեգրել են արտասահմանցիները
Բացի այդ, ժամանակավոր կացության թույլտվություն կտրվի արտասահմանցի քաղաքացիների առանձին խմբերի՝ առանց հաշվի առնելու կառավարության քվոտան:
Թույլտվություն կտրամադրվի նաեւ անչափահասներին՝ նրանց ծնողների կամ խնամակալի ժամանակավոր կացության թույլտվության ժամկետի չափով, եթե նա ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ անգործունակ:
0Comments