Երկու օր ժամանակ ենք տալու. Դավիթ Անանյան

Նորագավիթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձեւակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի

Այս տարվա 6 ամիսներին Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին ողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար ավտոմեքենա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Նորագավիթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձեւակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի եւ նաեւ օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով: Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»,-ասաց նա: