Երեւանում շարունակվում է աղբային մղձավանջը, երեկ այն մի կարժ ժամանակով տեղափոխվեց նաեւ համացանցային տիրույթ: Այն պահից, երբ «Սանիտեք» ընկերությունը, որ հայտարարեց Երևանի աղբահանության թեմայով իր ասուլիսը Թբիլիսիում կազմակերպելու մասին , հայն հանրության՝ ընկերությանն ուղղված հայհոյանքներն ու վիրավորանքները նույն պատկերը առաջացրեցին, ինչպես հեղափոխությունից հետո ողջ Երեւանում է: Իհարկե, բարձրացած աղմուկի ներքո «Սանիտեք» ընկերությունը փոխեց որոշումը եւ ասուլիսը կլինի Երեւանում, սակայն քչերին է հուզում՝ ի վերջո, ինչու է այս ընկերությունը հրաժարվում ր պարտականություններից, ինչը հաճելիորեն անում էր նախորդների ժամանակ:
Երեւանում մեկ տարի է գարշահոտությունը չի նահանջում: Ընկերությունը, որը նախորդ իշխանություննեի ժամանակ բավականին նորմալ կատարում էր աղբահանության խնդիրը, հեղափոխությունից հետո կարծես անգործությա մատնվեց՝ բացատրելով դա անսարք տեխնիկայով ու այլ գործոններով: Երկու անգամ տուգանվեց հիսուն հազար դոլարով: Ավելի ուշ Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ երկրորդ օպերատոր ներգրավվել, նոր տեխնիկա բերվեց Հայաստան, սակայն աղբահանության հետ կապված խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել։ Ըստ տեղեկությունների՝ Մարությանն ուզում է իր համար նոր Սանիթեք բերել ոլորտ, այդ պատճառով էլ չի ընդառաջում Սանիթեքի պահանջներին, բյուջեից հատկացումներ չեն արվում տեխնիկապես վերազինման համար: Բիզնես շահերի արդյունքում քաղաքը մեկ տարուց ավել թաթախված է աղբի մեջ:
Թե ինչո՞ւ էին որոշել ասուլիսը անել Թբիլիսիում, ոչ թե Երևանում, քաղաաքական շրջանակներում խոսում են պատճառների մասին: Պարզվում է՝ «Սանիտեքի» բաժնետերերը չեն ունեցել անվտանգության երաշխիքներ, որ Երևանում իրենց նկատմամբ չեն կարող լինել ոչ իրավաչափ հետապնդումներ եւ նրանք այդ մասին որոշել են հայտարարել Թբիլիսիում: Իհարկե, իշխանությունները սա վերագրում են նախկիններին, ասելով, որ հենց նրանք են Սանիթեքին տրամադրում նորերի դեմ, սակայն սա պարզունակ եւ այլեւս չգործող տարբերակ է: Ոչ մի բիզնեսմեն չի գնա նման զոհողությունների հանուն ինչ-ինչ քաղաքական շահերի:
Ի դեպ, Սանիթեքը հայտարարել է արբիտրաժային դատարան դիմելու մասին, եթե իշխանությունը որոշի ժամանակից շուտ դադարեցնի նրա հետ պայմանագիրը: Այդուհանդերձ, կարծում ենք Սանիթեքը հաջողեց իր ակցիայում, աղմուկը հասավ միջազգային լրահոս եւ ընկերությունը կարողացավ ցույց տալ, որ ՀՀ իշխանությունների կողմից որոշակի հետապնդումների է ենթարկվում:
Նյութի աղբյուր՝ hayeli.am
0Comments