Գրպանահատը խոստովանել է արարքը

Դրամապանակում եղել է փող, զեղչի քարտը

Հուլիսի 26-ին, ժամը 15.55-ին, ոստիկանություն էր զանգահարել 65-ամյա մի կին եւ հայտնել, որ ժամեր առաջ թիվ 45 երթուղու ավտոբուսի սրահում իր ձեռքի պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 22 հազար դրամ, սուպերմարկետների բոնուս քարտեր, այցեքարտ եւ զեղչի քարտեր:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 29-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: