Բրիտանիայի թագուհին 4 էլիտար բնակարան ունի Մոսկվայի կենտրոնում

Կանադայի դեսպանությունից հայտնում են, որ բնակարանները գրանցված են թագուհու անունով, քանի որ նա պաշտոնապես հանդիսանում է պետության ղեկավարը. հավելենք, որ Ելիզավետան երբեք չի եղել նշյալ բնակարաններում

Մեծ Բրիտանիայի թագուհին էլիտար անշարժ գույք ունի Մոսկվայի կենտրոնում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Baza-ին:

Մասնավորապես նշվում է, որ Ելիզավետա 2-րդը 4 բնակարան ունի «Золотой Мили» թաղամասում: Փաստաթղթերում գրված է, որ դրանք պատկանում են «Կանադան ղեկավարող թագուհուն»: Բնակարաններից 3-ը ձեռք են բերվել 2002 թվականին, 4-րդը՝ 2003-ին:

Բնակարանները գտնվում են նույն շենքի 1-ին, 2-րդ, 4-րդ հարկերում, ընդհանուր մակերեսը հասնում է 839 քռ/մ-ի, իսկ կադաստրային գինը՝ 540 միլիոն ռուբլու:

Կանադայի դեսպանությունից հայտնում են, որ բնակարանները գրանցված են թագուհու անունով, քանի որ նա պաշտոնապես հանդիսանում է պետության ղեկավարը: Բնակարանները փաստացի պատկանում են Կանադայի ղեկավարությանը:

Հավելենք, որ Ելիզավետան երբեք չի եղել նշյալ բնակարաններում: Այնտեղ բնակվում են Կանադայի դեսպանատան աշխատակիցները: