ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բանակցություններում երբեք չի պարտվել:
«Պարզապես հիշեք, Իրանը երբեք չի հաղթել պատերազմում, բայց բանակցություններում էլ երբեք չի պարտվել»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամերիկացի առաջնորդը չի պարզաբանել, թե հատկապես ինչ նկատի ունի:
ԱՄՆ-ն քանիցս Թեհրանին առաջարկել է բանակցությունները վերսկսել այն բանից հետո, երբ 2017 թվականի մայիսին միակողմանի կարգով միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս եկավ: Իրանն առայժմ նման առաջակները մերժում է:
0Comments