Էս ճապոնացու կյանքն էլ կյանք չի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուրախների եւ հնարամիտների «Նոր հայեր» թիմն այս տարի որպես հանգստի վայր ընտրել է Ճապոնիան, թիմի հայտնիներից է դերասան, շոումեն՝ Արմեն Պետրոսյանը

Ուրախների եւ հնարամիտների «Նոր հայեր» թիմն այս տարի որպես հանգստի վայր ընտրել է Ճապոնիան։ Ինչպես հայտնի է, թիմը ուրաքանչյուր տարի համատեղ հանգիստ է անցկացնում որեւէ երկրում։

Ճանապարհորդությունը կազմակերպում է Comedy Club Production-ի հիմնադիր, «Գազպրոմ մեդիա, ժամանցային հեռուստաալիքներ» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Ջանիբեկյանը։ Նախորդ տարի նրանք մեկնել էին Տանզանիա, իսկ այս տարի հավաքվել են Ճապոնիայում։ 

Թիմի անդամներն արդեն իսկ հասցրել են լուսանկարներ ու բազմաթիվ տեսանյութեր տեղադրել ծագող արեւի երկրից։ Այս անգամ հետեւորդներին զվարճացրել է դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը։ «Ժողովուրդ, մի բանով ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Ուզում եմ ասել, որ էս ճապոնացու կյանքն էլ կյանք չի։ Էս ի՞նչ կյանք ա,- տեսանյութում ասում է դերասանն ու ցույց տալիս հագուստը -Էս ապրելու ձե՞ւ է, էս հագնելո՞ւ բան է, որ մենք հագնում ենք»։