Հանրային խորհրդի լիագումար նիստը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրակարգում են նաև Սևանի խնդիրներին, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վտանգներին առնչվող հարցեր

Մեկնարկել է Հանրային խորհրդի այսօրվա լիագումար նիստը։

Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը․

1․Սևանա լճում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը (զեկուցող՝ ՀԽ անդամ Յուրի Ջավադյան)։

2․ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները և կոնվենցիայի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (զեկուցող՝ ՀԽ անդամ Հովհ․ Հովհաննիսյան)։

3․ ՀՀ տրանսպորտային ոլորտի, մասնավորապես անվտանգ երթևեկության կազմակերպման խնդիրները (ՀԽ անդամ, ՀԽ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ Արմեն Բալդրյան)։

4․ Մայրաքաղաքի սեփականաշնորհված և չկառուցապատվող տարածքների հարցը («Սևան» հյուրանոցի տարածք, «Երիտասարդական պալատի» տարածք և այլն) (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյան)։

5․ «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելոցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյան)։

6․Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման հարցը (զեկուցող՝ ՀԽ անդամ Աշոտ Հակոբյան)։

7․ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի կերտման հնարավոր ուղիների ընտրության հետ կապված հարցը (զեկուցող՝ ՀԽ անդամ Արշակ Սադոյան)։