Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում այսօր՝ հուլիսի 17–ին, հանդիսավոր արարողությամբ հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով զոհված 3 ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի հիշատակին։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սպանվածների հարազատներն ու ընկերները։
Նրանք ծաղիկներ խոնարհեցին զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշաքարին, գրում է news.am:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել եւ երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան, խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվել էին իրավապահներին: ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Խմբի անդամներից ներկայումս կալանքի տակ են միայն ոստիկանների սպանությունների կատարման համար մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։
0Comments