Մարդու սննդակարգն ազդում է նրա ամբողջ օրգանիզմի վրա, այդ թվում նաև մաշկի: Կոսմետոլոգները ներկայացրել են, թե ինչպես կարող է սխալ սննդակարգն ազդել մաշկի վրա և ինչ խնդիրներ կառաջացնի:
Մասնագետների խոսքով՝ կան սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է հրաժարվել կամ սահմանափակել դրանք: Մաշկի առողջության ու գեղեցկության գլխավոր «թշնամիներ» կարող են համարվել սննդային որոշ հավելումները, այդ թվում՝ շաքարը: Բանն այն է, որ դրանց գործածությունը կարող է հանգեցնել բշտիկների ու կորյակների առաջացման, ուստի խորհուրդ է տրվում սահմանափակել քաղցրավենիքի, այդ թվում նաև շոկոլադի գործածությունը:
Մյուս վնասակար մթերքն աղն է, որի ավելցուկը կարող է առաջացնել այտուցներ: Դեմքի ակնհայտ ատուցվածությունը վկայում է արյան մեջ նատրիումի և կալիումի հարաբերակցության խանգարման մասին: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է չգերազանցել աղի օրական սահմանված նորման (2-3 թեյի գդալ)
Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել նաև մեծ քանակությամբ միսը, քաղցր աղանդերներն ու ըմպելիքները՝ նշելով, որ ճարպոտ մթերքը (այդ թվում նաև կաթնամթերքը) խիստ բացասաբար է ազդում մաշկի վրա:
Մաշկի համար վնասակար մթերքի շարքին է դասվում նաև ալկոհոլը, որը կարող է դառնալ մաշկային տհաճ ռեակցիաների պատճառ, ինչպես նաև հանգեցնել օրգանիզմի ջրազրկման ու հեղուկի տեղաբաշխման խանգարման: Նման ըմպելիքների գործածության հետևանքով ջուրը դուրս է գալիս արյան հոսքից ու հայտնվում միջբջջային տարածությունում: Արդյունքում օրգանիզմը ջրազրկվում է, իսկ մարդը տառապում է ծարավի սաստիկ զգացումից: Նման դեպքերում խորհուրդ է տրվում հանքային ջուր ու կանաչ թեյ խմել, ինչպես նաև կոնտրաստային ցնցուղ ընդունել:
Զարմանալի է, սակայն այս ցանկում է հայտնվել նաև սուրճը, որը հայտնի է, որպես արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող ըմպելիք և երկաթի, մագնեզիումի ու հակաօքսիդանտների հարուստ աղբյուր: Կոսմետոլոգների խոսքով՝ այն բացասաբար է ազդում մաշկի գույնի վրա. մաշկը նախ գունատվում է, ապա մոխրագույն երանգ է ստանում: Նման խնդիրներից խուսափելու համար օրական հարկավոր է առավելագույնը երկու բաժակ սուրճ խմել:
Նյութի աղբյուրը՝ actualnews.org, գրում է tert.am:
0Comments