Մակրոնն ասել է, որ Ադրբեջանին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է զենք գնել Ֆրանսիայից, հայտարարեց, որ սպառազինության մրցավազքի առնչությամբ ԱԳՆ-նն հարցը մշտապես բարձրացնում է բազմակողմ հարթակներում

Այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է զենք գնել Ֆրանսիայից, հայտարարեց, որ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն մշտապես հետամուտ է լինում և հարցը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, Նաղդալյանը նշեց, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների հատկապես ռազմական ոլորտում տեղի ունեցող զարգացումները գտնվում են Հայաստանի ուշադրության կենտրոնում. «Ֆրանսիայի նախագաը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրներ, խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները և երբեք Ադրբեջանին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Կարևոր է, որ Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, խաղաղությունը ու կայունությունը»: