Իշխանությունը մեր թշնամին չէ: Մեր թշնամին այն ուժն է, որը երկիրը տանում է կործանման: Թե որտեղ կլինի այդ ուժը կամ այդ ուժի ներկայացուցիչը, կարևոր չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Մեր թշնամին նրանք են, ովքեր դրսի խողովակներով սնվելով, լծվել են Հայաստանում ավանդական արժեհամակարգը գնդակոծելու գործին: Հիմա էլ ինչ-որ Ստամբուլյան կոնվենցիա են ուզում բերել: Թող բերեն, կտեսնենք, թե ինչ են ուզում դրանով անել: Մեր թշնամին ՀՀ-ն փակուղի, կործանման տանող քաղաքական ուժերն ու գործիչներն են: Նրանք շատ լավ գիտեն, թե ով է այդ ուժերի մեջ մտնում»,-ասաց Պետրոսյանը:
0Comments