Մեր «հորքուրի գանձը» չէ. «Իմ քայլի» պատգամավոր. «Ժողովուրդ»

Մենք ԲԴԽ անդամի թեկնածուին մեր հոր տնից չէինք բերել, նա ո'չ մեր կուսակիցն է, ո'չ նրա հետ ճանապարհ ունենք անցած

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է թեժ քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրու­թյան տապալումը: 

Խմբակցության գերակշիռ մեծամասնությունը չի պատկերացրել, թե ինչպես հաջողվեց ձախողել գործընթացը, քանի որ ի սկզբանե բոլորին հրահանգված էր մասնակցել քվեարկությանը: Պատգա­մավոր էդգար Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ձախողման մեջ դերակատա­րում ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. «Կարծես թե հայտարարվեց, որ մենք իրենց թեկնա­ծուին մերժել ենք, ու իրենք էլ նման կերպ են վարվում: Գիտեք չէ՞, 90-ականներին մի խոսք կար՝ «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»: 

Ապա հավելեց. «Մենք Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ո'չ մեր կուսակիցն է, ո'չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ոչ մեր «հորքուրի գանձն» է...»: Ահա այսպիսի «հորքուրի գանձի» մակարդակով էլ իշխող 88 հոգանող խմբակցությունը 66 կողմ ձայն կարո­ղացավ ապահովել իրենց իսկ առաջադրած թեկնածուի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: