Քիմ Քարդաշյանը սպիտակ լողազգեստով ցույց է տվել կազմվածքը

Հեռուստաաստղի պատասխանը երկար չէր ստիպել սպասե

Օրերս Քիմ Քարդաշյանը վերադարձել է Կոստա Ռիկայից, ուր հանգստանում էր քրոջ՝ Քորթնիի ու երեխաների հետ. պապացրիները նրանց պարբերաբար նկատում էին լողափին։ Իսկ այսօր աստղը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում սպիտակ լողազգեստ է կրում։ Եվ նա, իհարկե, շքեղ տեսք ունի։

Ավելի վաղ 38-ամյա Քիմ Քարդաշյանը, խոսելով նոր նախագծի մասին, հայտնվել էր սկանդալի կենտրոնում. ճապոնացիները վիրավորվել են ներքնազգեստի ապրանքանիշի անվանումից՝ «Kimono»։ Նրան մեղադրում են ռասիզմի ու մշակութային յուրացման մեջ։ Հեռուստաաստղի պատասխանը երկար չէր ստիպել սպասել։

Ким в рекламе

Հեռուստաշոուի աստղը փորձել էր հանդարտեցնել հանրային դժգոհությունը։ Նա հարզացրույց էր տվել, որում հայտարարել էր, որ չի փորձում վիրավորել ազգային արժեքներ։ Քիմը խոստացել էր, որ այդ անվան ներքո վիրավորական իրեր չի ստեղծի, սակայն ներքնազգեստն, ամեն դեպքում կթողարկի։