Թուրք քաղաքական գործչին կդատեն Էրդողանին վիրավորելու պատճառով

Նա նաեւ մեղադրվում է «ահաբեկչության քարոզի» համար

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի գլխավոր դատարաի առջեւ, որպեսզի աջակցեն ընդդիմադիր քաղաքական գործչին, որին սպառնում է 17 տարվա բանտարկություն կառավարության հասցեին թվիթների շարքի պատճառով։

Քանան Քաֆթանջըօղլուն, որը գլխավորում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլի բաժանմունքը, մեղադրվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ թուրքական պետությունը թվիթներում «վիրավորելու» համար, որոնք հրապարակվել են 2012-2017 թվականներին։

Նրա կողմնակիցները հավաքվել են դատարանի մոտ՝ վանկարկելով «Կորչի ֆաշիզմը» եւ տանելով «Մենք արդարություն ենք պահանջում» պաստառներ։

Նա նաեւ մեղադրվում է «ահաբեկչության քարոզի» համար (Քրդական աշխատավորական կուսակցության ցիտատի է եղել)։

Նրա կողմնակիցներն ասում են, որ եւս մեկ թվիթ, որի մեջ, իբր, Քանանը մերժել է Հայոց ցեղասպանությունը, ֆեյք է եղել եւ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի վնասեն նրան։

Քաֆթանջըօղլուն կարեւոր դեմք էր Էքրեմ Իմամօղլուի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրարշավում, որի հաղթանակն այս շաբաթ դարձավ Էրդողանի առաջին զգալի պարտությունն այն ժամանակվանից ի վեր, երբ իշխանության է եկել՝ 2003-ից։