Տիգրան Գյոկչյանը նշանակվել է բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ պաշտոնում նրան կօգնի Արմեն Դիրարյանը, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի թիմը պատրաստվում է 2019-ի ամռանը կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի հավաքականը Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ դարձել էր փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն:
0Comments