Ռոնալդուի ավագ որդին 5 խաղում 19 գոլ է խփել, նրան ցանկանում է ձեռք բերել «Սպորտինգը»

Ռոնալդու կրտսերն այժմ մարզվում է Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիայում եւ խաղում իտալական ակումբի մանկական թիմում

Լիսաբոնի «Սպորտինգը» ցանկանում է իր մանկական թիմ հրավիրել Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդուն։ Պորտուգալիայում տեղի ունեցած մրցաշարում 8-ամյա Ռոնալդու կրտսերը հինգ խաղում 19 գոլ է խփել՝ տպավորելով «Սպորտինգի» սկաուտներին, գրում է Correio da Manhã-ն։

Ակումբի ղեկավարներն արդեն զրուցել են Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որը «Սպորտինգի» սան է։

Ռոնալդու կրտսերն այժմ մարզվում է Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիայում եւ խաղում իտալական ակումբի մանկական թիմում։