Արցախն ինձ համար միշտ ռոմանտիկ վայր է եղել

Ոճային Սիրուշոյի նոր լուսանկարները

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:Սիրուշո

Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Արցախում՝  Հունոտի կիրճում։ Հմայիչ եւ սիրված երգչուհին կրում է դեղին, երկարափեշ, ոճային զգեստ։ Կադրերին կից նա անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Արցախն ինձ համար միշտ էլ ռոմանտիկ վայր է եղել․․․ այս բնական «զոնտիկ»-ջրվեժը դրա ապացույցն է»։

Սիրուշո

Ապա հեշթեգերում նշել է «#Մերն է», «#Սերն այստեղ  շատ է» արտահայտությունները։

Նշենք, որ ավելի վաղ Սիրուշոն լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պատկերված էր ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ։ Հայտնի երգչուհին եւ նրա ամուսինը գրկախառնված էին, իսկ Լեւոնը մեղմ համբուրում էր կնոջը։ Քնքուշ կադրերին կից սիրված երգչուհին գրել էր․ «10 տարի»։