2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած ցույցերը, քայլարշավները և այլ գործողությունները ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի կողմից դիտարկվում են դրական լույսի ներքո։ Դրանց ընթացքում այլոց տեղաշարժի ազատության իրավունքների սահմանափակում չի գնահատվել, քանի որ, ըստ Արման Թաթոյանի, շարժումն ունեցել է հասարակական կոնսենսուս։
Այնուամենայնիվ, Ազգային ժողովում իր այսօրվա ելույթի ժամանակ Թաթոյանը որոշ դիտարկումներ արեց այդ ընթացքում տեղի ունեցած բացասական երևույթների մասին։ Նրա խոսքով` օրինակ, ոստիկանների նկատմամբ ատելության քարոզ էր իրականացվում՝ հիմնականում կեղծ օգտատերերի միջոցով։ Թաթոյանի խոսքով՝ այդ ընթացքում բացվում էին սոցցանցային խմբեր, որտեղ տեղադրվում էին ոստիկանության բռնի գործողությունների տեսանյութեր, որոնք նախորդ տարիների էին։ ՄԻՊ խոսքի համաձայն՝ բաժանվում էին թռուցիկներ, որոնցում սովորեցնում էին ոստիկանների արժանապատվությունը նսեմացնելու մեթոդներ։
Մեկ այլ դիտարկում էլ Թաթոյանն արեց կեղծ օգտատերերի կողմից անհանդուրժողականության քարոզի մասին։ Նրա խոսքով՝ ցանցում այդ անհանդուրժողականության մթնոլորտը պահպանվում է մինչև հիմա՝ ատելության քարոզով ու առանձին դեպքերում կոնկրետ մարդկանց նկատմամբ թշնամություն սերմանող խոսքերով։
0Comments