Մայիսի 25-ին Ազատության հրապարակում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հրավիրված հավաքի ընթացքում, բացի բռնության կոչերից, եղել է նաև բռնության դեպք լրագրողի նկատմամբ։
Հավաքի մասնակիցներից հարձակվել են «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի վրա՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը։ Լրագրողի հաղորդման հիման վրա Ոստիկանությունում գործ է հարուցվել, լրագրողը հրավիրվել է հարցաքննության։
Այս տեղեկությունը «Մեդիա պաշտպան»-ի հետ զրույցում հաստատել է «5-րդ ալիքի» լրագրողը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։ Լրագրողը պատմել է, որ ցույցի մասնակիցներից մեկին ուղղված հարցին, թե ինչն է Ձեզ բերել այստեղ, մասնակիցները հայհոյանքներով հարձակվել են իր վրա, անվանել թուրք ու արնախում, կոչ արել հեռանալ։ Լրագրողը հայտնել է նաև, որ ավելի թեժ դիմադրության է արժանացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու օրը։ Դատարանի մուտքի մոտ մի խումբ տղամարդիկ անձնական հայհոյանքներ են իրենց թույլ տվել լրագրողի հասեցին։
AntiFake.am-ի խմբագրությունն անթույլատրելի է համարում լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը և դատապարտում ցանկացած նման դրսևորում։
Միևնույն ժամանակ կոչ ենք անում ոստիկանությանը բացահայտել իրավախախտում կատարած անձնանց և ենթարկել պատասխանատվության լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և այլ իրավախախտումների համար։
Լուսանկարներում առկա անձանց ճանաչելու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ, գրում է AntiFake.am:
0Comments