Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է միջոցառման, սակայն ոչ մի շփում չի ունեցել:
Հարցին, թե սեղմե՞լ է Սերժ Սարգսյանի ձեռքը Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ չեմ սեղմել: Ես նրա կողքին չէի կանգնած, միջոցառում էր, որին երկուսս էլ ներկա էինք, բնականաբար, զգացողությունները ոչ ստանդարտ էին»:
Հիշեցնենք, որ Արցախում մայիսի 9-ի միջոցառումների ժամանակ Գրիգորյանը կանգնած էր Սերժ Սարգսյանի կողքին:
0Comments