Մի հավատացեք անընդհատ շրջանառվող տեղեկություններին: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Անմահների գնդի» երթի ընթացքում, լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ինքը տարբեր ուժերի հետ շփումների մեջ է եւ փորձում է իշխանությունն իր ձեռքը վերցնել:
«Դուք էլ հակառակն ասեք: Այդ անընդհատ շրջանառվող տեղեկությունները երեկ, այսօր և վաղը դատարկ են: Այնպես, որ մի ամիսից էլ մի տվեք այդ հարցը: Դատարկ են բացարձակապես»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Նշենք, որ օրերս մամուլը տեղեկություններ էր հրապարակել, Արմեն Սարգսյանը պատրաստվում է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակի պարագայում իր ձեռքը վերցնել իշխանության ղեկը, վերահսկելու քաղաքական դաշտն ու խորհրդարանական մեծամասնությանը։
0Comments