«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխություններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում:
Ըստ կառավարության աղբյուրի փոխանցման, կառավարությունը հիասթափվել է իր նշանակած որոշ կադրերից, քանի որ ԶԼՄ-ների մոնիթորինգի տվյալներով, ամենաթույլ օղակը առաջին հերթին մարզպետներն են, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը, որոնք էլ տալիս են ամենաշատ «լյապերն» ու «կիքսերը»:
Այն հանգամանքը, որ Արարատի մարզպետը դարձել է ամենաշատ քննարկվող կերպարը, հայտնի է բոլորին, Արարատի մարզպետից հետ չի մնում Կոտայքի մարզպետը, ով փորձում է մարզային օրակարգ բերել ինչ-որ արհեստական թեզեր, քաղաքական շահարկումներ: Բավականին ռիսկային գործունեություն են ծավալում նաեւ Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզպետները:
Այս հանգամանքն ինքնին չի կարող չմտահոգել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ուստի, ըստ տեղեկությունների, չի բացառվում՝ առաջիկայում այս դաշտում փոփոխություններ լինեն»:
0Comments