Արթուր Դավթյանը գերազանցեց Սասուն Խաչատրյանին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ինքնադրսեւերվելու խնդիր ուներ եւ ասում են՝ մի քիչ էլ կոմպլեքս

Ինչպես հայտնի է` հեղափոխությունից հետո իրավապահ կառույցների միջեւ մրցավազք է, հատկապես գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի, ամեն մեկն ուզում է առաջինը «փայլի» հնչեղ իրավական գործերով, որոնք հատկապես հարուցվում են նախկինների նկատմամբ։

Հատկապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ինքնադրսեւերվելու խնդիր ուներ եւ ասում են՝ մի քիչ էլ կոմպլեքս, քանի որ համարվում է նախկին իշխանության «մարդ», այս նկատառումով ուժերից ավելին է անում իրեն արդարացնելու համար։ Մեր տեղեկություններով` նա այս փուլում գերազանցել է բոլոր մրցակիցներին, բանն այն է, որ սեղանին է հանում նախկին իշխանության ժամանակ հարուցված գործերը եւ վերաբացում, որպեսզի դրանով մտնի «վերեւների» աչքը, սակայն ասում են բազում գործերի տակից նա դժվար թե կարողանա դուրս գալ, հատկապես Ռոբերտ Քոչարյանի։ Վերջերս էլ Փաշինյանը ակնարկեց, որ գործ ներկայացնելիս պետք է կարողանան նաեւ հիմնավորումները ներկայացնել։