Խոսքի և իրենց համոզմունքներն արտահայտելու ազատության իրավունքները չի պատկանում միայն ԼԳԲՏ կամ այլ խմբերին

Մեր հասարակության մեծ մասը մտածում է, որ փոքրիկ երեխաներին իրենց տարիքին չհամապատասխանող սեռական թեմաներով տեղեկություններ տրամադրելը վնաս կպատճառեն երեխաներին.նրանց հաճախ վնասում է անառողջ հետաքրքրասիրությունը. Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՆԵԼ

Բուկինիստ գրախանութում «Իմ մարմինն անձնական է» գրքի ներկայացման միջոցառման վերաբերյալ հասարակության ներկայացուցիչների դժգոհությունը և բողոքի ակցիան որոշ անձանց (այդ թվում՝ կառավարության անդամի) կողմից դատապարտվեց:

Դատապարտող անձանց պետք է հիշեցնել, որ խոսքի, մտքի, խղճի և իրենց համոզմունքներն արտահայտելու ազատության իրավունքները չի պատկանում միայն ԼԳԲՏ կամ այլ խմբերին: Այդ իրավունքներն ունեն նաև քրիստոնեական աժեքներով ապրող մարդկանց ՄԵԾ ԽՈՒՄԲԸ:

Մեր հասարակության մեծ մասը մտածում է, որ փոքրիկ երեխաներին իրենց տարիքին չհամապատասխանող սեռական թեմաներով տեղեկություններ տրամադրելը վնաս կպատճառեն երեխաներին (երեխաներին հաճախ վնասում է անառողջ հետաքրքրասիրությունը):

Եվ, եթե ծնողներն այդպիսի ռեակցիա են տալիս 3-6 տարեկան երեխաներին սեռական թեմաներով տեղեկություններ տալու փորձին, պետք է հասկանալով մոտենալ, ու ոչ թե ոստիկաններով կամ քրեական գործերով սպառնալ:

Ի դեպ երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ ծրագրեր իրականացնող ՀԿ-ներից մեկը, երբ երեխաների հետ սեռականության մասին խոսելու թեմայով՝ «որն է երեխայի սեռական կյանքով ապրելու տարիքը» հարցին պատասխանում է, որ «նման տարիք գոյություն չունի», ինձ մոտ շատ հարցեր են ծագում այդ ՀԿ-ի և նրա գործունեության վերաբերալ»: