Գրիգոր Սուքիասյանը որոնվում է որպես անհետ կորած

Բելգիայում բնակվող հայազգի 16-ամյա տղան ապրիլի 24-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել

Բելգիայում բնակվող հայազգի 16-ամյա Գրիգոր Սուքիասյանը ապրիլի 24-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Ոստիկանությունը նրան որոնում է որպես անհետ կորած։

Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին,  հայտնեց տղայի հորաքույրը՝ Արմինե Օհանյանը:

Նա ասաց, որ Բելգիայի ոստիկանությունը որոնողական աշխատանքները չի դադարեցնում, սակայն որևէ լուր առայժմ չկա: