Եթե ազատամարտիկի խնդիրներից վարչապետը տեղյակ չէ, ուրեմն այդ պաշտոնը իր տեղը չէ. Վ. Ավետիսյան

Գործող իշխանությունները ազգային, պետական մոտեցում չեն դրսեւորում մի շարք հարցերում

Գործող իշխանությունները ազգային, պետական մոտեցում չեն դրսեւորում մի շարք հարցերում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արժանապատիվ ազատամարտիկ»  ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

Խոսելով ազատամարտիկների վիճակի մասին, Վոլոդյա Ավետիսյանը խոսեց մի խնդրի մասին, որը, նրա փոխանցմամբ, անհանգստացնում է շատ ազատամարտիկների.  «Մարդն ունի պատերազմի մասնակցի կարգավիճակ, իսկ այն մարդը, որն ունի պատերազմի մասնակցի կարգավիճակ, ծառայել է բանակում եւ գնացել է թոշակի, ստանում է 5000 դրամ հավելյալ գումար, իսկ մարդը, որը հաշմանդամի թոշակ է ստանում, չի ստանում այդ 5000 դրամը»։

Հարցին՝ փորձե՞լ են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ներկայացնել իրենց մտահոգությունները, նա ասաց, որ չեն հանդիպել. «Իրենք բոլորը մեր երկրից են, ամեն ինչ լավ գիտեն, եթե ցանկանում են օգնել, պետք է անեն, Պաշտպանության նախարարություն եւ սոցիալական բաժնի պետ կա, որոնք այս խնդիրները պետք է բարձրացնեն, վարչապետը պետք է պահանջի։ Եթե չգիտի, ուրեմն վարչապետը իր տեղը չէ, պաշտպանության նախարարն էլ իր տեղում չի»։

Վալոդյա Ավետիսյանն ընդգծում է, որ նույնիսկ ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողներից շատերի բուժման հարցը չի լուծվում. «Ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին բուժելու համար կայքերի միջոցով փող են հավաքում, բա ո՞ւր մնաց 1000 դրամները։ Ու շատ կան այդպիսիք, որ մեր պետությունը պետք է բուժի, բայց չի անում։ Հիմա կասեն գումար չկյա։ Օրինակ, հանքերի գումարն ուր է գնում, ինչ եղավ Քոչարյանի փայատեր լինելը, մյուսների փայատեր լինելը հանքերին։ Մեր երկրի հարստությունն ուր է գնում, եթե չի ծառայում մեր ժողովրդին, մեր երկրին»։

Նա հիշեց Մեղրիի զորամասի հետ կապված միջադեպը, նշելով, որ այդ դեպքի համար պաշտպանության նախարարը պետք է դիմում գրեր, գնար. «Ի՞նչ է նշանակում զորամասում նայող լինել, նայողն է ասում, թե զորքն ինչ անի, սա խայտառակ վիճակ է, այդ դեպքի համար պաշտպանության նախարարը պետք է դիմում գրեր, գնար։ Նա չի տիրապտում իրավիճակին»

Ազատամարտիկի կարծիքով՝ ազգային պետականամետ մոտեցում չի դրսոեւորում իշխանությունը. «Ի՞նչ է նշանակում Քաղաքացու օր նշել եւ 124 մլն դրամ վատնել։ 30 տարի է քաղաքացիները բանտերում պայքարում են, քաղաքացին շուտվանից կա, բայց իրենք  ցանկանում են վերագրել իրենց»։