«Արարատ 73» լեգենդար թիմի անդամ Սուրեն Մարտիրոսյանը պարգեւատրվել է

Մեր ժողովուրդը վառ անհատականություններ է տվել, եւ դուք ձեր օրինակով շատ մարդկանց եք ոգեւորել ու ապացուցել, որ թիմային հաղթանակներ լինում են.քաղաքապետ

Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի կայացման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ 73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առողջություն ու երկար տարիների կյանք է մաղթել սպորտի վարպետին:

«Ինձ համար «Արարատ 73»-ի հաղթանակը շատ կարեւոր էր, որովհետեւ այն թիմային հաղթանակ էր: Պետության կայացման այս փուլում, առավել քան երբեք, շատ կարեւոր է համախմբվել թիմային գաղափարի շուրջ: Մեր ժողովուրդը վառ անհատականություններ է տվել, եւ դուք ձեր օրինակով շատ մարդկանց եք ոգեւորելու ապացուցել, որ թիմային հաղթանակներ լինում են»,- նշել է քաղաքապետը: