Մենք պետք է դասեր քաղենք եւ գլխավոր դասն այն է, որ պետք է լինենք ուժեղ եւ միշտ մեր հույսը դնենք մեզ վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Քաղաքային իշխանությունն անում է ամեն ինչ, որ ոչ միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, այլ բոլոր համալիրները եւ այս տիպի միջոցառումները լինեն պատշաճ որակով կազմակերպված»,-ասաց նա:
0Comments