Մեր լռությունը թանկ գին է ունենալու

Պետք է ցանկացած պահ օգտագործել թշնամու սադրիչ քայլերը ձախողելու համար ու թույլ չտալ, որպեսզի նրանք մտնեն նաև մեր հասարակության քննարկվող թեմաների մեջ

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական կողմը, օգտվելով մեր կողմի «փակ բերան» լինելու հանգամանքից, ամեն անգամ ԱԳ նախարարների հանդիպումից հետո սկսում է բացի պաշտոնական հայտարարությունը նաև այլ մանրամասներ ներկայացնել հանդիպումներից և պայմանավորվածությունից: Հնարավոր է՝ դրանց մեծ մասը հորինված են, հնարավոր է՝ դրանք հատուկ տարածվում են հասարակության տրամադրությունն ստուգելու համար, սակայն մեր լռությունը հետագայում թանկ գին է ունենալու, քանի որ մարդիկ սկսելու են տեղեկատվական քաղցը լռացնելու համար օգտվել թշնամու հարթակներից, նրանց էլ եթե լսենք, այսօր-վաղն Արցախի կեսը կհանձնենք, մյուս կեսն էլ՝ մինչև տարվա վերջ: Տեղեկատվական հարթակում սրանց հետ արդար խաղի կանոններով աշխատել չի կարելի, պետք է ցանկացած պահ օգտագործել թշնամու սադրիչ քայլերը ձախողելու համար ու թույլ չտալ, որպեսզի նրանք մտնեն նաև մեր հասարակության քննարկվող թեմաների մեջ»: