Instagram սոցցանցը կարող է թաքցնել գրառումների տակ օգտատերերի թողած լայքերի թիվը: Նոր գործառույթի թեստավորման մասին հայտնել է բջջային հավելվածների ոլորտի փորձագետ Ջեյն Մանչուն Վոնգը:
Նա Twitter-ում հրապարակել է համապատասխան սքրինշոթեր: «Մենք ցանկանում ենք, որ ձեր բաժանորդները կենտրոնանան այն բանի վրա, ինչը դուք հայտնում եք, այլ ոչ թե ձեր գրառումների ստացած լայքերի թվի վրա»,- նշած է նրա մեջբերած հաղորդագրության մեջ:
Ընդ որում՝ ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը TechCrunch պորտալի հետ զրույցում հստակեցրել է, որ նոր դիզայնը ներքին նախատիպ է եւ առայժմ լայն հանրությանը հասանելի չէ: «Մենք այս պահին այն չենք թեստավորում, բայց մշտապես մտածում ենք այն մասին, թե ինչպես նվազեցնենք Instagram-ի վրա ճնշումը»,- նշել են մամուլի ծառայությունից:
0Comments