Իրենք ստացել են շատ մեծ վստահություն աշխատելու և ոչ թե մեզ վրա գոռգռալու համար

Տպավորություն է, թե մենք պիտի լուռ լինեինք, եթե կոալիցիոն գործընկերներ ենք

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, այն հնարավորությունները, որնք այսօր կան մի շարք ռեֆորմներ իրականացնելու համար, ուշացման դեպքում հնարավոր է, օրինակ, մեկ տարուց՝ չլինեն:

«Մարուքյանի հեռախոսին կամ դուռը փակելուն հետևելու փոխարեն, պետք է աշխատել, իսկ իրենք ստացել են շատ մեծ վստահություն աշխատելու և ոչ թե մեզ վրա գոռգռալու համար»-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով` իշխանություն-ընդդիմություն լարվածությունը որ կա, պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը շատ կոնկրետ առաջ է բերում հարցերը և խնդիրները: «Տպավորություն է, թե մենք պիտի լուռ լինեինք, եթե կոալիցիոն գործընկերներ ենք, պիտի սուս մնայինք: Տպավորություն կա, որ պիտի ոչ մի բան չարվի կամ սխալ բաներ արվի, և խորհրդարանական ընդդիմությունը լռի»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը: