Ազգային ժողովը Գոռ Հովհաննիսյանին չընտրեց ՍԴ դատավորի պաշտոնում:
Քվերակությանը մասնակցել է 101 պատգամավոր: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Գոռ Հովհաննսիայսնի օգտին քվեարկել է 24 պատգամավոր, 75 պատգամավոր դեմ է քվեարկել:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Ազգային ժողովում ներկայացրեց ՍԴ դատավորի ընտրության քվեարկության արդյունքները:
Հովակիմյանը նշեց, որ սա հաշվիչ հանձնախմբի 21-րդ արձանագրությունն է:
«ՍԴ դատավորի ընտրության համար առաջադրվել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում, Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 101-ը: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 101 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվեցին 2-ը, կողմ՝ 24, դեմ՝ 75»,- ներկայացրեց Հովակիմյանը:
0Comments