Աշխարհի Գավաթ․ Անուշ Գրիգորյանն ու Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչում են

Հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին

Գերմանիայի Քյոլն քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Տիտղոսի համար կպայքարեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը։

Հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին: