Հպարտությունը արգելափակում է ճանապարհը

Հնազանդությունը բանալիներից մեկն է, որ բացում է Իմ Արքայության դուռը, նշանակում է՝ պետք  է սիրել ու հնազանդվել


Ապրիլի 11

Հնազանդությունը բանալիներից մեկն է, որ բացում է Իմ Արքայության դուռը, նշանակում է՝ պետք  է սիրել ու հնազանդվել: Ով որ իր սրտում հնազանդվում է Ինձ, հարկավոր պահին կհայտնաբերի, որ Իմ Սերը բնակվում է իր մեջ և իր հերթին սիրով կպատասխանի Իմ Սիրուն ու կապրի Ուրախությունը՝ Սիրողի ու Սիրվողի փորձառության:

Հնազանդության անհարթ, քարե աստիճանները առաջնորդում են Սիրո և Ուրախության այն խճանկարին, որ զարդարում է հատակը Իմ Երկնքի: Ինչպես որ երկրի վրա է մարդն իր սիրելիին ասում. «Որտեղ որ դու ես, այնտեղ է տունը», այդպես է նաև Իմ պարագայում: Ուր որ Ես Եմ, այնտեղ է և Իմ Տունը՝ Երկինքը:

Երկինքը կարող է լինել ամենաանշուք ու ետին թաղամասի կամ պալատի մեջ, ուր Ես կարող եմ Իմ Տունը շինել ամենախոնարհ Սրտի մեջ: Ես բնակվել կարող եմ միայն խոնարհի հետ: Հպարտությունը պահակ է կանգնել սրտի դռան առջև, որ թույլ չտա ներս մտնել՝ հեզ ու խոնարհ Քրիստոսին: