Ավտոմեքենան գլորվել է Ամասիայի ձորը

Տուժածներից մեկի վիճակը ծանր է

Ապրիլի 10-ին, ժամը 21:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ամասիայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդ՝ Մ.Զ., ծնված 1972 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մ գլորվել ձորը: Վարորդը և ուղևորներից մեկը՝ Մ.Ա.-ն (ծնված 1975 թ.), տեղափոխվել են Ամասիայի շտապօգնության կայան, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Մյուս ուղևորը՝ Ա.Մ.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: